
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանը, որն այսօր ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքին ականատես է եղել, ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Սիրելի՛ ընկերներ,
Ամեն ինչ կարգին է։ Անհանգստալու պատճառ չկա։
Ընդամենն արձանագրում եմ, որ նիկոլի որբերն իրենց բնորոշ ոճով են գործել` ճիշտ շակալների նման, զուգահեռ ստացել են նաև պատասխան։
Հ.գ.
Թուրքերի դեմ վերջին անգամ ստիպված եմ եղել կռվել 44֊օրյա պատերազմի ընթացքում»։