
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գերիների վերաբերյալ Ալեն Սիմոնյանի արած հայտարարության երեկ հրապարակված տեսանյութը ալեկոծել է գերիների ծնողներին, գոնե նրանց մի մասին։
Հիմա գերիների ծնողները բացատրություն, պարզաբանում են պահանջում հայտարարության հեղինակից։ Նրանք ԱԺ մուտքի մոտ են։ Կարծում եմ գերիների ծնողների մոտ պետք է կանգնել եւ բացատրություն տալ։ Առայժմ այսքանը։ Արել ես հայտարարություն, այն հրապարակվել է, ուրեմն պարզաբանումը եւ հատկապես ներողությունն անհրաժեշտություն է։Առայժմ այսքանը»։