
Ադրբեջանի կողմից գրավված Քարին տակում այսօր ականի պայթյունի զոհ են դարձել երկու ադրբեջանցիներ։
Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Թե ինչ պայմաններում է տեղի ունեցել պայթյունը, չի հաղորդվում։
Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր նաև Քարվաճառում անցած գիշեր իրենց զինծառայողի մահվան մասին, ինչը հենց ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքի հետևանքն է։