Սկզբում նիկոլը հելավ ու ասեց, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Հետո նույն նիկոլը չկարողացավ կամ չուզեց պահել Արցախը, ու ընդամենը մեկ տարի անց, նույն նիկոլն իր ողջ լնգուլավազներով լծվեցին Արցախի ու արցախցու արժեզրկման գործին. պարզվեց, որ Քարվաճառը մերը չէր, Շուշին մերը չէր, սաղ արցախցիք փախել էին ու Երևանում կոֆե խմել։
Հետո նիկոլն ասաց, որ գերիները մեր եղբայրներն են, նրանց ետ վերադարձի փաստի մասին պոստեր արեց ֆեյսբուքում, ականապատ դաշտերի քարտեզներ հանձնեց նրանց վերադարձի դիմաց, իսկ իր լնգուլավազներն էլ սկսեցին գերությունից վերադարձած տղերքին աստղ սարքել ու ամոթանք տալ էն մարդկանց, ովքեր ասում էին, որ անհամաչափ ա 100.000 ականի քարտեզի դիմաց 5 գերի վերադարձնելը։ Հետո նիկոլը չկարողացավ կամ չուզեց ետ վերադարձնել բոլոր գերիներին ու սկսեցին նրանց արժեզրկել ու հանցագործ ներկայացնել: Ու նույն լնգուլավազները, ովքեր ամիսներ առաջ ինձ խարույկի վրա այրում ու մոխիրս քամուն տալիս, ինչ ա թե ասել էի՝ եկեք չհերոսացնենք գերի ընկած տղերքին, հիմա փրփուրը բերաններին լեկցիաներ են կարդում, թե ինչի են էդ տղերքը հանցագործ։
նիկոլի համար հայրենիքից անպիտան հող սարքելն ու իր եղբայրներից հանցագործ դարձնելն ընդամենը մեկ քայլ ա։ Սա թող գիտակցեն ու ի գիտություն ընդունեն բոլոր նրանք, ովքեր դրանից պաշտոն են վերցնում, դրան սատարում են։ Վաղը, որ դա կանգնի ասի «դե հա, ինձ սատարողները անհայրենիք թափթփուկներ են, թե չէ ո՞նց կարային իմ պեսին նորից ընտրեին», հանկարծ չնեղվեք, это естественный порядок вещей:
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից