
Դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
«Խնդիրը գտնվում է ընկերության համապատասխան բաժնի մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ուղևորները վճարային քարտերում առկա երթերը կարող են օգտագործել՝ մինչև դրանց սպառվելը։
Պատճառած անհարմարությունների համար Երևանի մետրոպոլիտենը հայցում է ուղևորների ներողամտությունը։