
Այսօր ադրբեջանական հարձակմանը դիմակայելիս զոհվել է շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը․ կա 8 վիրավոր, 6-ի վիճակը ծանր է։
Ներկայացնում ենք զոհված զինծառայողի լուսանկարը։
Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։
Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։