Դուք, ընտրելով սրան, ընտրեցիք ձեր ու ձեր երեխեքի մահվածն դատավճիռը. Ալեն Ղևոնդյան
Advertisement 1000 x 90

Դուք, ընտրելով սրան, ընտրեցիք ձեր ու ձեր երեխեքի մահվածն դատավճիռը. Ալեն Ղևոնդյան

Ալեն Ղևոնդյանի էջից.

Առանց մի գրամ չարախնդության, ցինիզմի ու սարկազմի․

Երբ մինչ հունիսի 20-ը մենք ձեզ ասում էինք, որ երկիրը աղետի մեջ է ու գործող իշխանություններից պետք է ազատվել, դուք դա չհասկացաք ընտրելով <Ապագա կա>-ն։

Իրականում դուք, ընտրելով սրան, ընտրեցիք ձեր ու ձեր երեխեքի մահվածն դատավճիռը։

Սա առավել տեսանելի է հատկապես սահմանապահ մարզերում ու գյուղերում, զինվոր ունեցող ընտանիքներում․

մի՛ նեղվեք դիրքային կորուստներից, որ տալու եք անդադար,

մի՛ նեղվեք անդադար մահերից, որոնց մասին լսելու եք ու առերեսվեք էդ փաստերի հետ։

Դա այն գինն է, որ դուք, ու ձեր ընտրությամբ էլ նաև շատ այլ մարդիկ, այդ թվում ես, վճարում ենք ձեր արած այս քայլի համար։

Ինչքան եսիմ ինչ լինեք, որ անկախ որևէ հիմնավորումից ՏԻՄ-ի ընտրություններում գնաք ՔՊ ընտրեք։ Դա իր որակի ցուցիչը չէ, մենք իրեն 15 ճանաչում ենք, դա ձեր որակի ցուցիչն է։ Ձեր որակի ու արժեքների։

Եթե ձեզ թվում է, որ այս մղձավանջը ավարտվելու է, եկել եմ ասելու, որ ոչ՛, այն չի ավարտվելու։ Անգամ, եթե փախնեք Ռուսաստան, ձեզ այնտեղ են ծաղրելու ու ստորացնելու, քանի որ արդարացիորեն համարում են, որ դուք ոչնչություն եք, երկիրը ոչնչացնողին են կրկին վերընտրում։

Դուք ապագան ընտրեցիք ու ստացաք դագաղների շարասյուներ․ արդեն շատերիդ համար էդ մատղաշ տղերքի, որ դեռ կյանքի համն ու հոտը չեն առել, մահը դարձել է սովորական երևույթ, հոգեհանգստից հոգեհանգիստ եք շտապում։ Դուք արդեն ամեն օր եք այդ մահերը տեսնում․ ՖԲ-ն դարձել է դրա արձանագրման վայր։

Արդյունքում, իրո՛ք որ ապագա կա, սակայն մեկ հարցում և դա Հայաստանը գերեզմանոց սարքելու հարցն է, որին կարծես դուք ամենևին դեմ չեիք, այնպես որ հիմա կրում եք ձեր ընտրության պատասխանատվությունը կորուստներով։ Ու մենք էլ ձեզ հետ։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/10221095735168626

 



Նման նյութեր