««Շենգավիթ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիան։
Մարիան 40 ամյա Ալինա Աթայանի երրորդ երեխան է։ Ծնվել է 3300գրամ քաշով և 50սմ հասակով։
Մարիայի լույս աշխարհ գալը նոր հույսի շող ու ապրելու մեծ ցանկություն է բերել Հովակիմյանների ընտանիքին։
Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին։
Մարիայի մայրիկ Ալինան իր շնորհակալությունն է փոխանցել սիրելի բժիշկներին` մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովային և նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին իրենց պրոֆեսիոնալ, հոգատար մոտեցման և ամբողջ մանկաբարձական բաժանմունքին անմնացորդ նվիրման, ջերմության համար։
Իսկ մենք մաղթում ենք առողջ և խաղաղ մանկություն փոքրիկ Մարիային»։