Արցախը կորցրեցինք այն ժամանակ, երբ գյադեքը սեփական աթոռը սիրեցին իրենց ընտանիքից եւ ինքնասիրությունից շատ․ Անի Կարապետյան
Advertisement 1000 x 90

Արցախը կորցրեցինք այն ժամանակ, երբ գյադեքը սեփական աթոռը սիրեցին իրենց ընտանիքից եւ ինքնասիրությունից շատ․ Անի Կարապետյան

Քաղաքագետ Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Արցախը կորցրեցինք այն ժամանակ, երբ գյադեքը սեփական աթոռը սիրեցին իրենց ընտանիքից եւ ինքնասիրությունից շատ։

Հետո այդ նույն գյադեքն իրար գլուխ հավաքվեցին ու սկսեցին մեջ-մեջ անել հայի արյունով ներծծված մեր մի բուռ հայրենիքը։ Կորցրեցինք Արցախն, իսկ Մեղրին Երեւանի կենտրոնում այդպես էլ չտրաքեց, հերոսներին փակեցին բանտերում, 12000 հայորդիների թաղեցինք փակ դագաղներով, հազարավոր անհետ կորածների ու գերիների մոռացան ու դեռ մի բան էլ դասալիք կոչեցին։

Հարց՝ ովքե՞ր եք դուք, եթե՝ ոչ գյադեք։

Կարող եմ անվերջ բանավիճել ձեզ հետ, բայց ինձ թույլ չեմ տա ու չեմ իջնի այդքան. ձեր ճիշտը սատկել է՝ փողի ու իշխանության հասնելու ցանկությունից։

Վազգենն ասում էր․ «Ես ձեզանից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք, բենզին՝ ձեր արյանը», իսկ ես ասում եմ՝ դուք թունավորել եք մի ողջ ազգի, ձեր արյանն էլ բենզին չէ խառնած, այլ՝ թուրքի արյուն, բայց ես ձեզանից չեմ վախենում, այլ զզվում եմ ձեր միջակությունից։

Դուք այս ազգի մեջ ատելության կաղնի աճեցրեցիք, ու մի օր այդ կաղնու թույնը ձեզ խեղդելու է։

«Իրար խաբում եւ ուրանում,
Ոսկու փայլից են կուրանում,
Արդարության մղձավանջում
Մարդուկները ՄԱՐԴ են տանջում..․»։

Հ.Եգոյան»։



Նման նյութեր