
ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
ԳՐԻՖՈՆԻ ԹԱԹԵՐԸ
Դեկտեմբերի 11-ից Էրեբունի թանգարանում մեկնարկում է «Երկու իրի պատմություն» ձևաչափով ժամանակավոր ցուցադրությունների շարք: Պարբերաբար ցուցադրվելու են «Էրեբունի» ՊՀԱԹ-ի հնագիտական իրերի հավաքածուից տարբեր՝ հաճախ հանրությանը քիչ հայտնի իրեր:
Վաղվանից այցելելով Էրեբունի թանգարան՝ կարող եք 15 օր շարունակ ձեր աչքերով տեսնել և վայելել տարիներ առաջ Էրեբունի հնավայրի տարածքում պատահականորեն գտնված գրիֆոնի այս հսկայական թաթերը, որոնք հավանաբար եղել են հսկայական արձանի կամ գահի մաս: Այս թաթերը թվագրվում են մ.թ. I-III դարերով և եզակի արտեֆակտեր են համարվում Հայաստանում:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, պ.գ.թ. Հասմիկ Մարգարյանին՝ այս կարևոր արտեֆակտերի թվագրման և բնութագրման հարցում ցուցաբերած օժանդակության համար:
Շտապեք տեսնելու այս եզակի իրերը