Շրջափուլն ավարտվում է. լայվերով սկսել է, լայվերով էլ կավարտվի
Advertisement 1000 x 90

Շրջափուլն ավարտվում է. լայվերով սկսել է, լայվերով էլ կավարտվի

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կինը` Էլիզաբեթ Պետրոսյանը, գրել է.

«Տեսնելով էլեկտորատի և լսարանի շատ շոշափելի կորուստ` Նիկոլը վերադառնում է էպիստոլյար ժանրին: Կարծում եմ` սարերի ետևում չէ Նիկոլի լայվերի վերադարձը` պոպուլիզմը ավելի հասանելի սարքելու համար: Տարատեսակ ուսապարկերը չեն կարողանում խնդիրը լուծել, և այն ավելի են խորացնում ու արագացնում Նիկոլի գահավիժումը: Նիկոլը ոչ մեկի վրա չի կարող հույս դնել, այդ պատճառով վերադառնում ենք մեկ դերասանի թատրոնին: Կարծում եմ, Նիկոլին իշխանազրկելու է հենց Նիկոլը: Շրջափուլն ավարտվում է. լայվերով սկսել է, լայվերով էլ կավարտվի»: