Երեկ armtimes.com-ը հրապարակել էր լուսանկար, որտեղ ԱՄՆ դեսպանի ավտոմեքենան կանգնել էր հետիոտնային անցումի գծանշանների վրա: ԱՄՆ դեսպանատան Facebook-յան էջը անդրադարձել է հրապարակմանը: Դեսպանատան պաշտոնական էջում դեսպան Միլսը արել է հետևյալ գրառումը.
Դեսպան Միլս. «Մեա կուլպա կամ մեղքն իմն է: Շնորհակալ եմ «Հայկական ժամանակին»/Armtimes.com-ին երեկ քաղաքի կենտրոնում հետիոտնային անցման վրա իմ մեքենայի կարճատև կայանման հանգամանքը մատնացույց անելու համար: Ցավում եմ, որ դա անհարմարություն է պատճառել հետիոտներին և նրանք ստիպված են եղել փողոցը հատելու համար շրջանցել իմ մեքենան»: