«Ահա այսպիսի պաշտոնյաներ են պետք այսօրվա Հայաստանին, անսկզբունք «դհոլչիներ»». Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Ահա այսպիսի պաշտոնյաներ են պետք այսօրվա Հայաստանին, անսկզբունք «դհոլչիներ»». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«ՊԱԼԱՏԱԿԱՆ ԴՀՈԼՉԻՆ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ՀՀ գլխավոր դատախազ կոչեցյալը, ցածրակարգ ռաբիսային քեֆ- «համերգում», երջանիկ դեմքով, ուրախ-ուրախ դհոլ է խփում։

Սա ցույց է տալիս այդ անձնավորության կրթական մակարդակը, անճաշակությունը, ավելին՝ այդ քեֆ-ուրախություններին երջանիկ դեմքով մասնակցելն ապացուցում է , որ նա թքած ունի երկրի վիճակի վրա։ Ահա այսպիսի պաշտոնյաներ են պետք այսօրվա Հայաստանին, վարչապետ կոչեցյալի ստրուկ, որևէ արժեհամակարգից զուրկ, անսկզբունք «դհոլչիներ»»։



Նման նյութեր