Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից.
«Թուրքական ազդեցության գործակալի կողմից դավաճաններ փնտրելու և նշանակելու հերթական փորձը հուշում է, որ այս անհայրենիք գործակալը շուտով գործելու է հերթական դավաճանությունը:
Երեկ ադրբեջանական ագրեսիան Հայաստանի սահմանին և այսօր սրա գրառումը նույն շղթայի իրար հաջորդող օղակներ են: Ամեն ինչ խոսում է նրա մասին, որ շուտով կլսենք 20, 25, 30 հազար «փրկված» կյանքերի մասին խոսույթներ:
Արդեն մեղավորներ է նշանակում, հանուն իր աթոռի ու իշխանության թուրքին կհանձնի բոլորիս ու ամեն ինչ:
Հ.Գ. Թիրախում, իհարկե, Արցախն ու հայկական պետականությունն են, Հայաստանի տարածքային ամբողջականությունը»: