Ի՞նչ սմարթֆոններ են գնում 2021 թվականին․ թոփ-5
Advertisement 1000 x 90

Ի՞նչ սմարթֆոններ են գնում 2021 թվականին․ թոփ-5

Ցուցակում Apple-ի բազմաթիվ սարքեր կան, սակայն մեկ այլ ապրանքանիշի բյուջետային սմարթֆոնն անսպասելիորեն երկրորդ տեղում է:

Միջազգային հետազոտական ​​IDC ընկերությունն ուսումնասիրել է սմարթֆոնների շուկան և կիսվել հետաքրքիր տվյալներով՝ այս տարվա հինգ ամենավաճառվող սարքերից չորսը iPhone 12-ի և iPhone 11-ի մոդելներն են: Դրանց խիզախորեն հակադրվում է միայն Samsung-ը՝ բյուջետային Android-սմարթֆոնը՝ Galaxy A12-ը: Վերջինս ներկայացվել է 2020 թվականի վերջին։

Այսպիսով, աշխարհում ամենավաճառվող սմարթֆոնների հնգյակում չկա մեկ պրեմիում Android ֆլագմեն։

Ըստ վերլուծաբանների՝ արդյունքները ևս մեկ անգամ ընդգծում են Apple-ի և Android սարքեր արտադրողների միջև հսկայական տարբերությունը։ Cupertin ընկերությունը, ունենալով սմարթֆոնների կրճատված կատալոգ, կարող է կենտրոնանալ մեկ սերնդի գաջեթների վրա, մինչդեռ Android սմարթֆոն արտադրողները ստիպված են ռեսուրսներ բաշխել ապրանքների լայն տեսականիով, ինչը դժվարացնում է Apple-ի ցուցանիշին հասնելը:

Ավելի վաղ AnTuTu-ի փորձագետները անվանել էին Android-ի աշխարհի լավագույն ֆլագմենները։ Թոփ 10-ը ներառում է միջազգային շուկայում բոլոր սմարթֆոնների կատարողականի առաջատարներին։

Սիրարփի Աղաբաբյան