АВВА-ն թողարկել է Little Things երգի տեսահոլովակը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

АВВА-ն թողարկել է Little Things երգի տեսահոլովակը

Շվեդական ABBA փոփ խումբը ներկայացրել է իրենց նոր՝ Voyage ձայնասկավառակի Սուրբ Ծննդյան Little Things սինգլի տեսահոլովակը։

«Վերջապես ժամանակն է ABBA-ի և Սուրբ Ծննդյան Little Things սինգլի նոր տեսահոլովակի հետ ունենալ տոնական տրամադրություն»,- սվում է խմբի թվիթերյան էջում:

Ամբողջական տեսանյութը հասանելի է քառյակի YouTube-ի պաշտոնական ալիքում։ Տեսանյութում մի խումբ դպրոցականներ՝ ոգեշնչված լեգենդար խմբի վերադարձով, կազմակերպում են իրենց ABBA շոուն։

Հաղորդվում է, որ նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամին՝ աղջիկներին սեռական բռնությունից պաշտպանելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը