Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԲԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԴԻՄԱԿ ԿՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ՀՀ առողջապահության նախարարի 28.10.2021 թվականի N 81-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանվել է, որ՝ «Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է»:
Այս նորմատիվ դրույթը վիճարկում ենք ՀՀ վարչական դատարանում:
ՀՀ վարչական դատարանը՝ 5 դատավորի կազմով, 18.11.2021թ. որոշում է կայացրել գրավոր ընթացակարգից անցնել գործի քննության բանավոր ընթացակարգի և նշանակել է դատական նիստ 2021թ.-ի դեկտեմբերի 13-ին, ժամը 17:15-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23), թիվ 1 դատական նիստերի դահլիճում»: