Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.
«ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրացման ֆոնին, Ուկրաինային հոգեբանական,ֆինանսական, ռազմական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է ՆԱՏՕ-ի իր դաշնակից որևէ պետության դեմ ցանկացած ռազմական բախման ժամանակ, զորքեր ուղարկել և մասնակցել պատերազմին, քանի որ դա իրենց սուրբ պարտքն է, բայց ոչ Ուկրաինայի դեպքում։ Այս պարագայում ԱՄՆ-ը և դաշնակիցները պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ։
Ըստ մեր «առաջադեմ» գործիչների, եթե Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, ի տարբերություն Ուկրաինայի, ԱՄՆ-ը 8 րոպեի ընթացքում կպատերազմի հօգուտ Հայաստանի, եթե իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան և վերջինիս դաշնակից Ադրբեջանը հարձակվեն Հայաստանի վրա»։