Պահանջում եմ հեռացնել նշված ստահոդ գրությունն ու դադարեցնել մեզ ուղղված սպառնալիքները. Ասպրամ Կրպեյան
Advertisement 1000 x 90

Պահանջում եմ հեռացնել նշված ստահոդ գրությունն ու դադարեցնել մեզ ուղղված սպառնալիքները. Ասպրամ Կրպեյան

Շրջանառության մեջ է դրվել կասկածելի հանգամանքերում գրված և որոշ լրատվական կայքերով ու կեղծ օգտահաշիվներով ջանասիրաբար տարածվող ինչ-որ անհեթեթ գրություն, որը իրականության հետ աղերս չունի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Շրջանառության մեջ է դրվել կասկածելի հանգամանքերում գրված և որոշ լրատվական կայքերով ու կեղծ օգտահաշիվներով ջանասիրաբար տարածվող ինչ-որ անհեթեթ գրություն, որը իրականության հետ աղերս չունի։

Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակը, նրա ընտանիքի անունն ու պատիվն արատավորող ստահոդ գրությունը ժամանակ առ ժամանակ դրվում է շրջանառության մեջ որոշ քաղաքական նկատառումներով` վարկաբեկելու հերոսի հիշատակը, նրա բարի անունն ու համբավը: Քանիցս դիմել և հորդորել ենք լրատվամիջոցներին ու անհատներին` զերծ մնալ Թաթուլ Կրպեյանի ընտանիքի մասին հերյուրանքներ տարածելուց:

Իբր «հայրենասեր» և իբր Թաթուլ Կրպեյանին մեզնից ավելի «սիրող ու նվիրված» որոշ անձինք ու շրջանակներ՝ քաղաքական տարատեսակ դրդապատճառներով արդեն մի քանի օր է կեղծ օգտահաշիվների տակ թաքնված՝ բացեիբաց, նաև անձնական նամակներով հնչեցնում են իմ ընտանիքին ուղղված սպառնալիքներ:

Կրկին հորդորում եմ չտարածել չճշտված, կեղծ տեղեկատվություն, որով ուղղակի հարթակ եք ստեղծում ատելության խոսքի տարածման համար: Պահանջում եմ լրատվականներից և անհատ անձանցից հեռացնել նշված ստահոդ գրությունն իրենց կայքերից ու էջերից և դադարեցնել մեզ ուղղված սպառնալիքները:

Ասպրամ Կրպեյան

12․12․2021»:



Նման նյութեր