«Սա բոլորին՝ ՌԴ-ին, Թուրքիային, Ադրբեջանին, Իրանին, ԱՄՆ-ին, Մ․Բրիտանիային սպասարակում է». Ալեն Ղևոնդյան
Advertisement 1000 x 90

«Սա բոլորին՝ ՌԴ-ին, Թուրքիային, Ադրբեջանին, Իրանին, ԱՄՆ-ին, Մ․Բրիտանիային սպասարակում է». Ալեն Ղևոնդյան

Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից.

«Պետք է հասկանալ առնվազն մեկ իրողություն․ սա բոլորին՝ ՌԴ-ին, Թուրքիային, Ադրբեջանին, Իրանին, ԱՄՆ-ին, Մ․Բրիտանիային սպասարակում է։

Ով մեր մասով, ինչ ցանկանում, ստանում է․ դե այս ամենից հետո ինձ կարո՞ղ եք ասել, ինչու որևէ արտաքին խաղացող կցանկանա, որ սա գնա։

Մյուս կողմից՝ գաղտնալսումների ու արդեն մի քանի տարի ու նաև նախկինից մնացած տարբեր գործիչների ու թիմերի վերաբերյալ նյութերի ծավալը սրան թույլ է տալիս բոլորի մասով ամեն հարց առնվազն շանտաժով լուծել։

Հիմա էս ա․ մինչդեռ մի քանի ամիս առաջ, նման իրավիճակ թե՛ արտաքին խաղացողների, թե՛ ներսում սրա հնարավորությունների մասով չկար։ Էդ ժամանակ անհրաժեշտ կամքի ու քայլերի պարագայում հնարավոր էր իշխանություն վերցնել։

Ավելին ասեմ․ թե՛ սրա թիմում, թե՛ այդ թիմից դուրս կան մարդիկ ովքեր ունեն երևի ՀՀ-ում ձայնագրությունների ու տեսանյութերի՝ ամենից մեծ կոլեկցիանները՝ տարիներով, անձերով, թվականներով դասակարգած»։



Նման նյութեր