Քանի դեռ Թատերական ինստիտուտի «նկարահանման հրապարակ չտեսած» վարպետները սովորեցնում են ուսանողներին «մեծ արվեստ» ստեղծել և գայթակղվել «Ճ» կլասի մրցանակներով (ով չգիտի` աշխարհում 700-ից ավելի կինոփառատոն կա)` մենք մոտակա 50 տարին կինո չենք ունենա:
Մեծամտության պատվաստում անցած ուսանողները չեն սիրում պրակտիկայի գնալ, տեսնել, կինոյի հոտը և բարդությունները զգալ…
Երեխեք… Գիտեմ` հիմա կվիրավորվեք ինձնից: Բայց հենց դա անցնի, հիշեք խոսքս` ձեզ խաբում են: Ուզում եք բան սովորեք, գնացեք Էդգար Բաղդասարյանի, Արամ Շահբազյանի` գործող ռեժիսորների նկարահանման հրապարակ: Աշխատեք ասիստենտ, հետո 2-րդ… Ու հետո մի օր ամեն ինչ կստացվի:
Մհեր Մկրտչյանի էջից