Հենրիխ Մխիթարյանը կիսել է մրցանակը քաղցկեղով հիվանդ երկրպագուի հետ
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանը կիսել է մրցանակը քաղցկեղով հիվանդ երկրպագուի հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսել է իր ամսվա լավագույն գոլի մրցանակը «Սանդերլենդ»-ի քաղցկեղով հիվանդ երկրպագուի հետ:

«Պատիվ է արժանանալ ամսվա լավագույն գոլի մրցանակը: Ես կցանկանայի այն կիսել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Սանդերլենդ»-ի երկրպագուի հետ: Ինչ հրաշալի գոլ էր, Բրեդլի Լոուերին: Մնա ուժեղ»,- իր ֆեյսբուքի էջում գրել է Մխիթարյանը:

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «կարիճ» հարվածով «Սանդերլենդ»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է թիմի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ: Երկրպագուների քվեարկության արդյունքում Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ հավաքելով ձայների 79 տոկոսը