ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են 59-ամյա տղամարդու կողմից 9-ամյա աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները:
Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, տղամարդը եղել է երեխայի կնքահայրը։ Օգտվել է այն հանգամանքից, որ բնակարանում երեխայի հետ միայնակ է եղել, որ երեխան չի գիտակցել իր նկատմամբ կատարած գործողությունների իմաստը, անկարող է եղել դիմադրել ու միաժամանակ նաև վստահել է իրեն, տղամարդը, դեմ գնալով համամարդկային արժեքներին և նորմերին, սեռական կրքերին խեղաթյուրված եղանակով հագուրդ տալու հանցավոր դիտավորությամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մանկահասակ աղջկա նկատմամբ։
Սակայն իր հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ երեխայի քեռու կինն անսպասելի մտել է սենյակ:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` հաստատելու ու դատարան ներկայացնելու համար: