Հենց իշխանությունը քեզանից հրաժարվեց, անմիջապես բոբո ես դառնում…
Advertisement 1000 x 90

Հենց իշխանությունը քեզանից հրաժարվեց, անմիջապես բոբո ես դառնում…

Բա ձեն հանեք….

Ուրեմն մի քանի օր առաջ նյութ էի տեղադրել Երեւանի տրանսպորտի մասին, ընդամենն ասել էի՝ բրավո Հայկ Մարությանին, որ կարծես թե կատարում է մի խոստումը եւ տրանսպորտը կարգի է բերում, բայց մյուս խոստումը՝ մետրոյի նոր կայարան կառուցելու մասին, չի կատարել…. Տեսնեիք, ոնց հասան վրաս, թե բա ինչ եք մարդուց ուզում, լիքը լավ բաներ է արել, աղբահանություն եւ այլն, մետրոն էլ անպայման կսարքի…. Հիմա նրա պաշտպանները, բերանները ջուր առած, ոչ մի կերպ չեն արձագանքում իշխանությունների խոսափողը համարվող թերթում քաղաքապետին ներկայացրած մեղադրանքներին…. Կարո՞ղ եք ասել՝ ինչու ձեն-ձուն չեն հանում…

Ախր դեռ մի քանի օր առաջ Մարությանը ընկալվում էր նրանց կողմից որպես իշխող ուժի ներկայացուցիչ, այսօր արդեն իշխանությունը թերթի միջոցով նրան փնովում է… Բա հո իշխանության գործելաոճի դեմ չեն ընդվզի նրանք, ովքեր պաշտպանում են այդ իշխանությանը… Այսինքն, մարդուն էսպես են գնահատում՝ իշխանության մաս ես, ուրեմն շատ լավն ես, հենց իշխանությունը քեզանից հրաժարվեց, անմիջապես բոբո ես դառնում…

Արմեն Դուլյանի էջից



Նման նյութեր