
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա մի տղա, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկների շնորհիվ հնարավոր եղել նրա կյանքը փրկել:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Պապյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակից, 24-ամյա Նարեկ Բ.-ն է, ում դանակի 2 հարված է պատճառվել: Այս պաին պարզվում է, թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը և ով կամ ովքեր են եղել տուժածի հետ:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: