Մահվան ելքով վրաերթ` Կոտայքում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Մահվան ելքով վրաերթ` Կոտայքում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:20–ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Սևան ավտոճանապարհի 41.5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական, դեպքի  վայրից դիմել է փախուստի:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել  են մահացածի ինքնությունը: Նա 58-ամյա Յուրիկ Ղայրամանյանն էր:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը  ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: