Արեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունը հստակ ու մեծ քայլերով հետ է գնում ժողովրդավարությունից, ինչը մասնավորապես երևում ա Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ու դրանց հետագա զարգացումներում։
– Վեդիում պարտվել էին, ու չէին կարողանում քաղաքը իրանցով անեն, հիմա կլինի նոր ընտրություն։
– Թալինում 3 ընդդիմադիր ուժերը միանում էին, որով ՔՊ թեկնածուն չէր կարողանում քաղաքապետ դառնար, ու դրա մասին հայտարարություններ էլ եղան, հիմա պարզվեց էդ 3 ընդդիմադիր ուժերից մեկը մանդատները վայր դրեց։ Դրա արդյունքում ՔՊ-ն Թալինում ունեցավ քաղաքապետ։ Թե ինչ ճնշումների արդյունքում եղավ, չեմ կարա հստակ ասեմ, բայց հաշվի առնելով մյուս համայնքներում չստացվաց բանակցություններից հետո ձերբակալությունները՝ կարելի ա ենթադրել։
– Վանաձորում Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ընտրություններում քպ-ին ջախջախելուց հետո, ու երբ հրաժարվեց նրանց հետ համատեղ իշխանություն ձևավորի։ ինչը, օրինակ եղավ Գյումրիում։
– Երևանում Հայկ Մարությանի դեմ իշխանությունը սկսեց գործընթաց, քանի որ այլևս չէր համարվում Նիկոլը “մարդ”։
– Մի շարք համայնքներում՝ Վարդենիս, Բերդ, Քասախ, Մասիս․․․ նախընտրական շրջանում տեղի ունեցան քաղաքապետերի, թեկնածուների ձերբակալություններ։ Նման գործելաոճ էր նաև Սյունիքի համայնքապետերի ձերբակալումը՝ Աժ ընտրություններից առաջ։
Միգուցե շատ դեպքերում էդ ձերբակալությունները նաև ունեն իրավական հիմքեր։ Բայց երբ սկսում ես էդ կոզրը օգտագործել ընտրությունների ժամանակ, ու հենց մենակ նրանց դեմ, ովքեր քեզ խանգարում են, դա ակնհայտ դեպի ավտորիտարիզմ ճանապարհ ա։