Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից.
«Հեղափոխական ուղուց չշեղվելու համար դու պիտի պաշտոնների նշանակես տարօրինակ CVով կամ տգետ, բայց պարտադիր քպականի ծանոթ-բարեկամ-ընկերոջը: Եթե չես անում, ուրեմն շեղվել ես հեղափոխական ուղուց:
Հեղափոխական ուղուց չշեղվելու համար դու պիտի «պասլատ չանես» քպական պաշտոնյային կամ պատգամավորին, եթե նա քեզ եկել ա միջնորդելու, որ, օրինակ X օլիգարխի խաթրին չկպնես:
Հեղափոխական ուղուց չշեղվելու համար դու պիտի «թվատերերին» (իրանց լեզվով) օգտագործես կուսակցությանդ դրամահավաքների համար, ընտրություններին նրանցից աջակցություն ստանալու համար, ոչ թե ասես «ինձ բան պետք չի, ուզո՞ւմ եք քաղաքի համար մի բան անել արեք»:
Հեղափոխական ուղուց չշեղվելու համար դու պիտի գաղտնի հրամանով առաջինը կուսակից պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնես, ոչ թե մանկապարտեզի դաստիարակ-դայակների, դեռ մի հատ էլ հանդգնես ասել «կարծում եմ մենք՝ հեղափոխությամբ եկածներս չպիտի նման բան անենք»:
Հեղափոխությունից չշեղվելու համար ….
Շարունակելի»: