
Սամվել Մարտիրոսյանն իր էջում գրում է. «Առաջին անգամ Հայաստանը որպես պետություն անմիջականորեն հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու եւ լրտեսելու համար։ Հայտնաբերվել է Մետայի ֊ Ֆեյսբուքի եւ Սիթիզենլաբի կողմից։ Թիրախում քաղաքական գործիչներ եւ մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։ Օգտագործվել է մակեդոնական Cytrox ֆիրմայի արտադրության լրտեսական սոֆտը Անդրոյիդ եւ այֆոնների համար։ Մանրամասն ուսումնասիրությունները կարող եք գտնել այստեղ։ Ավելի մանրամասն, թե ում են վարակել ես տեղյակ չեմ։ Վարակումը գնացել է կեղծ հղումներով ֊ որոնք նմանակել են իրական կայքեր, օրինակ․ youtu-be[.]net։ ՍՄՍների եւ մեսենջերներից ուղարկած հաղորդագրությունների միջոցով»։