
Առավոտ օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն իր էջում գրում է.
«Ազգային ժողովում հասել ենք էն աբսուրդ վիճակին, որ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը միջանցքով անցնելիս տեսել է օպերատորներին աթոռներին նստած, հետ է դարձել, լուսանկարել ու գնացել: Րոպեներ անց ԱԺ աշխատակիցները միջանցքի աթոռները հավաքում են, իբր պատժում են էլի այսպես ԶԼՄ-ներին: Այ էսպիսի աբսուրդի թատրոն: Հիմա մնացել ենք առանց աթոռի, պիտի կանգնած նյութ գրենք:
Հ.Գ. Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ես վերախմբագրում եմ գրառումս եւ հանում եմ կատակը: Երբեւէ որևէ մեկի չեմ ծաղրել ու չեմ ծաղրի, բայց որևէ կերպ չեմ ընկալում այս «պատիժը»»: