Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Բազումի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ 29-ամյա մի տղամարդ պատրաստվում է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի վճարային տերմինալներից գողություն անել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամը 4.30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի վճարային տերմինալի մոտ համայնքային ոստիկանները նկատել էին դիմակավորված անձի, որը մետաղյա լինգով փորձում էր կոտրել վճարային տերմինալն ու գողություն անել: Ոստիկանները կանխել էին հանցագործությունը և տղամարդուն բերման ենթարկել ոստիկանության Բազումի բաժին:
Կատարվում է քննություն։