Իշխանափոխության օրերին արագաչափ սարքից իր ներքնազգեստը կախելով հայտնի դարձած և այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի ջատագով Անուշ Լալայանը լքել է Հայաստանը և բնակություն հաստատել Նիդերլանդներում:
Ոչ վաղ անցյալում «Մերժիրսերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Լալայանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսուհետ ապրելու է Ամստերդամում:
«Արդեն էլ ուժ չկար հանդուրժելու»,- մեկնաբանություններում գրել է նա:
Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Լալայանը հանդես էր գալիս հակաիշխանական գրառումներով` քննադատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին:
«Կարող եք Նիկոլին, նախընտրական տեքստերը գրելուց առաջ, ուղղակի հիշեցնել, որ 3 տարի պետության ղեկին ոչ ես եմ եղել, ոչ Դոնլդ Դակը, ոչ Միկի Մկնիկը, ոչ էլ առավել ևս Դորիս ձկնիկը: Նա է իր սեփական ուժերով մսխել հեղափոխությունը, նա է տանուլ տվել պատերազմը, նա է իր թեթև ձեռքով Քոչարյանին բերել դարձրել իր համար առաջին հակառակորդ՝ չեզոքացնելով այլ հավանական ուժերի գոյությունը»,- նման գրառում էր կատարել նա՝ կից դնելով «վստահություն մսխողը» հեշթեգը։