Սա ադրբեջանցի դիվերսանտներն են, որոնց մերոնք գերեվարել են երեկ։
Հիմա հա՛րց. կլինի արդյո՞ք սրանց փոխանակումը մեր ԲՈԼՈՐ տղերքի հետ, թե՞ այս բաշիբոզուկներին հանուն ադրբեջանահաճո խաղաղության դարաշրջանի «բարով-խերով և զուռնա-դհոլով» պարզապես կուղարկեն Բաքու։
Իմիջիայլոց, պատմությունը և տրամաբանությունը շատ հստակ հուշում են, որ եթե չես ցանկանում դառնալ թուրք֊ադրբեջանական վայրենիների շանտաժի զոհ ապա միակ տարբերակը մեկընդմիշտ վերջ տալ ադրբեջանցիների կողմից հայերի առևանգումներին և սպանություններին դա հայկական կողմի կոշտ և անհամաչափ, հայելային գործողություններն են։
Սակայն դրա համար պետք է ունենալ ուժ, խելք, կամք և իրական «դուխ», որի բացակայությունը (ցավոք) հայաստանյան «գերսուպերխաղաղասեր» իշխանությունների մոտ կրում է «խրոնիկ» բնույթ։
Արման Աբովյանի էջից