Բաշինջաղյան փողոցում գտնվող ավտոտնակում այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան
Advertisement 1000 x 90

Բաշինջաղյան փողոցում գտնվող ավտոտնակում այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 21:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։04-ին, մարվել՝ 22։31-ին։ Ավտոտնակում այրվել են «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր։