«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 20-ին ժամը 13.00-ից մինչև դեկտեմբերի 21-ը 10.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Կոշ, Արագածոտն, Շամիրամ, Նոր Եդեսիա, Դպրեվանք գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: