
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Ռոբերտը պատերազմում զոհված Արթուր Մամունցի որդին է: Ձմեռ պապիկից հեծանիվ էր ուզել: Երեկ մինչև տարանք արդեն ուշ էր, էրեխեն սպասել-սպասել քնել էր: Ու առավոտյան Ռոբի մայրիկն էս նկարն ա ուղարկում. երկու սմայլիկ մի նկարում: Ռոբը ժպտում ա, հեծանիվը՝ նույնպես: Կարևորը դա է»: