Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկորները
Advertisement 1000 x 90

Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկորները

Հայկական AIP Tech ստարտափը վնասված ոսկորների վերականգնման համար նոր տեխնոլոգիա է ստեղծել։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության համահիմնադիր Մարինա Աղայանը՝ նրանց ստեղծած նյութով հնարավոր է փոխարինել ոսկորի վնասված հատվածը մինչև այն վերականգնվի։ Նոր ոսկրահյուսվածքի աճին զուգահեռ իմպլանտը «տեղը նրան է զիջում» և տարրալուծվում է օրգանիզմում՝ առանց վնասակար հետևանքների։ Այսինքն՝ նյութը կենսաքայքայվող է, ինչն էլ հենց ապահովում է դրա առավելությունը տիտանի նկատմամբ։

Ճիշտ է, ամբողջական ոսկորներ կամ բութակներ (շտիֆտներ) այս նյութից, համենայն դեպս առայժմ, չեն պատրաստում, ի տարբերություն տիտանի։ Սակայն լաբորատորիայի կենդանիների (առնետներ, նապաստակներ և այծեր) մարմնում հաջողվել է տեղադրել մինչև երկու սանտիմետր երկարությամբ և լայնությամբ իմպլանտներ, ինչը նույնպես քիչ չէ։

«Մարդու դեպքում հնարավոր կլինի մինչև չորս սանտիմետր տեղադրել, ինչը կօգնի բավականին լուրջ վնասվածքներ ու վերքեր բուժել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարինա Աղայանը։

Այդպիսի վնասվածքների դեպքում ոսկրային հյուսվածքը վերականգնվում է երկու ամսից մինչև երկու տարի ժամանակահատվածում՝ կախված վնասվածքի ծանրությունից, մարդու տարիքից և առողջական վիճակից։ Հետևաբար իմպլանտն էլ պետք է համապատասխան արագությամբ վերականգնվի (որպեսզի այն չափազանց արագ չանհետանա, երբ նոր ոսկորը դեռ չի աճել)։ Բուժառուի վիճակի հստակ գնահատականը տալիս է բժիշկը, իսկ բիոինժեներներն ընտրում են իմպլանտի բաղադրությունը. փոքր-ինչ փոփոխելով բաղադրիչների համամասնությունը, կարելի է փոխել նաև դրա տարրալուծման արագությունը։

Իմպլանտների համար մշակված նյութը ընկերությունը պատենտավորել է Եվրոպական պատենտների բյուրոյում։ Դրա բաղադրությունը, հասկանալի պատճառնելով, չի հրապարակվում, սակայն ընկերությունը ստիպված է եղել մանրամասն ապացուցել, որ այն թունանյութեր և քաղցկեղածին նյութեր չի պարունակում։ Բացի այդ, նյութը չի պարունակում օտար օրգանիզմի բջիջներ, ուստի բուժառուի մոտ իմունային հակազդեցությունչի առաջացնում։

Բացի այդ, իմպլանտների մեջ հատուկ ձևով պիեզոէլէկտրիկներ են տեղադրվում, որոնք ճնշման տակ թույլ էլեկտրական հոսանք են փոխանցում (այդ թվում՝ բնական ծանրության ճնշման տակ, օրինակ՝ երբ ոտքի վրա ընկնում է մարմնի ծանրությունը, կամ կախված ձեռքի դեպքում)։ Այդ հոսանքն արագացնում է բնական ոսկրաճը։

Ապացուցելու համար, որ այս բոլոր նյութերը մարդու համար անվտանգ են, ընկերության մասնագետները ութ տարի շարունակ փորձարկումներ են անցացրել հյուսվածքների վրա (in vitro), ապա՝ կենդանիների վրա (in vivo)։

«Սկզբում մենք մտածում էինք նաև օդատիեզերական արդյունաբերության համար մասեր ստեղծելու մասին, սակայն նախորդ տարվա իրադարձություններից հետո կենտրոնացանք բժշկական իմպլանտների վրա․ ներկայումս, ինչպես բոլորը, հասկանում են, որ դրանք խիստ անհրաժեշտ են»,-ասում է նա։

Մշակումներին զուգահեռ ընկերությունն արդեն պատրաստում է իմպլանտներ (առայժմ՝ մետաղական, բժշկական համաձուլվածքներից) զինվորների և զինվորական բժիշկների համար, որոնք նախորդ տարվա ռազմական գործողությունների հետևանքով ոսկրային վնասվածքներ են ստացել։

Ընկերությունը կատարելագործում է իր մշակումները, որպեսզի ևս 3-4 տարի փորձարկումներից հետո ներկայացնի դրանց նոր սերնդի տարբերակները։

armeniasputnik.am