Դուք միմյանց դեմ պայքարելով իրականում ինքներդ ձեր դեմ եք պայքարում. Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

Դուք միմյանց դեմ պայքարելով իրականում ինքներդ ձեր դեմ եք պայքարում. Ստեփան Դանիելյան

Չինաստանի Մին թագավորությունում կայսրը որոշում է մեծ պալատ կառուցել ու ամբողջ պալատը զարդարում է հազարավոր հայելիներով. Երբ պալատի կառուցումն ավարտվում է, մինչ հաջորդ օրը, երբ կայսրն ու իր պալատականները պետք է տանոհանդեսով պալատի բացումը  կատարեին, կայսեր սև շունը հետաքրքրությունից դրդված սողոսկում է պալատ ու տեսնում է, որ հազարավոր սև շներ՝ հայելիների վրայից իրեն են նայում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շունը վախից սկսում է հաչել, հազարավոր սև շները նույնպես սկսում են հաչել, շունը ատամները կրճտացնելով սկսում է ոռնալ, շները նույնպես չարությամբ սկսում են ոռնալ իր վրա, շունը վախից սկսում է վազվզել պալատում, մյուս շները նույնպես սկսում են նրա շուրջը վազվզել …:

Առավոտյան շանը գտնում են պալատի մի անկյուն վախից անշնչացած:

Մին թագավորության կայսրն իր մոտ է կանչում իր պալատականներին, ցույց է տալիս շան անշնչացած մարմինն ու նրա շուրջը, հայելիների մեջ անշնչացած հազարավոր շների դիերը: Կայսր դիմում է իր պալատականներին.

– Տեսնում եք այդ շանը, նա իր նմանների հետ պայքարի էր դուրս եկել, ինչպես դուք ամբողջ օրը Ֆեյսբուքում միմյանց եք հայհոյում, պառլամենտում միմյանց եք ծեծում, ընտրությունների ժամանակ կեղծիքների եք գնում, միմյանց կոկորդ եք կրծում, հեղափոխությունների, հեղաշրջումների եք մասնակցում ու երբ արդար ընտրություններ են լինում, դուք ընտրում եք ձեր բոլոր ախտերի լավագույն մարմնացումներին և նրանց տեսնելով կորցնում եք ձեր վերջին հույսը:

Դուք բոլորդ նույնն եք ու դրա համար միմյանցից զզվում եք, որովհետև դիմացինի մեջ տեսնում եք այն, ինչն ձեր դիմացինն է ձեր մեջ տեսնում: Դուք միմյանց դեմ պայքարելով իրականում ինքներդ ձեր դեմ եք պայքարում»։



Նման նյութեր