10 ամսական երեխա է մահացել․ պատճառը հոգնա՞ն է. hraparak.am
Advertisement 1000 x 90

10 ամսական երեխա է մահացել․ պատճառը հոգնա՞ն է. hraparak.am

Կապանի բժշկական կենտրոնում օրերս 10 ամսական երեխա է մահացել։ Հարազատները մասնավոր զրույցներում նշել են, որ երեխան մահացել է հոգնա անելուց հետո։ Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին նույն ԲԿ-ում մահացել էր նորածինը ու ծննդկանը, մեր տեղեկություններով՝ վերջինիս և օրերս մահացած երեխայի հարազատները երեկ բողոքի ակցիա են արել ԲԿ-ի դիմաց։

Կապանի ԲԿ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ երեխան իրենց կենտրոնում չի մահացել, հունվարի 8-ին նրան ուղարկվել է Երևան, որտեղ և մահացել է․ «Երեխայի մոտ բնածին արատ է եղել, ստամոքսի և 12 մատնյա աղիքի, կրծքավանդակի ձախ կեսում տեղակայված է եղել, որը չի դիագնոզվել։ Գիշերը, երբ երեխայի վիճակը վատացել է, ռենտգեն է արվել և պարզվել է, որ այդ վիճակն է, տեղափոխվել է Երևան, բայց այնտեղ մահացել է»։

Անդրադառնալով հոգնայից հետո մահը վրա հասնելու զրույցներին, բժիշկը նշեց, որ հոգնայից աշխարհում դեռ մարդ չի մահացել․ «Շատ բաներից են մահացել, բայց դեռ հոգնայից, այդպիսի դեպք բժշկության պատմության մեջ ես չգիտեմ»։ Այն հարցին, որ նախորդ տարում մահացած ծննդկանի և այս մահացած երեխայի հարազատները ԲԿ-ի դիմաց բողոքի ցո՞ւյց են արել, Օրբելյանը պատասխանեց, որ ցույց չի եղել, մարդկ գնացել են ԲԿ․ «Նախ ճշտենք, որ մահացած պտուղ է եղել,մահացած պտղով ընդունել ենք, ծննդաբերության ժամանակ մայրական մահ ենք ունեցել։ Ցույց չի եղել, մարդիկ լարված են, հասկանալի է՝ հարազատ են կորցրել։ Մարդիկ եկել էին հիվանդանոց և ուզում էին հասկանալ՝ ինչո՞ւ այդպես եղավ։ Շատ երկար տևեց խոսակցությունը, ինչ որ մտածում էինք ասացինք, քրեական գործ կա հարուցված, ամբողջը կավարտվի, կտան եզրակացությունները, դրանցից հետո ավելի հստակ պատասխանները կտանք»։

hraparak.am