«Փոլ Մաքքարթնին՝ հայկական շրջապատում». Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

«Փոլ Մաքքարթնին՝ հայկական շրջապատում». Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից.

«Փոլ Մաքքարթնին՝ հայկական շրջապատում, Թեհրան, 1968 թ.

Այս բացառիկ լուսանկարում Փոլի ձախ կողմում՝ իրանահայ երգիչ, երգահան, կիթառահար և դերասան Վիգեն Տերտերյանն է (1929, Իրան – 2003, Լոս Անջելես)՝ 1960-70-ականներին շահական Իրանի ամենաճանաչված և սիրված փոփ-աստղերից մեկը, որին ժամանակակիցներն անվանում էին «Պարսից փոփի արքա»: Փոլից աջ Վիգենի ավագ եղբայր Կարո Տերտերյանն է՝ պարսկահայ բանաստեղծ և Վիգենի երգերի խոսքերի հեղինակը:

Լուսանկարի պատմությունը սա է. 1968 թվականի փետրվար-մարտ ամիսներին բրիտանական հանրահայտ The Beatles ռոք քառյակի երաժիշտները, որոնց ոգեշնչում էր արևելյան փիլիսոփայությունն ու երաժշտությունը, ուղևորվում են Հնդկաստան: Հնդկաստանից Անգլիա վերադառնալու ճանապարհին Փոլ Մաքքարթնին որոշում է մի քանի օրով հանգրվանել Թեհրանում: Այդ կարճատև մասնավոր այցի շրջանակում նա ցանկություն է հայտնում հանդիպել իրանցի փոփ երաժիշտների հետ և ունկնդրել նրանց կատարումները: Հանդիպումը կայացել էր, և այս լուսանկարը հենց այդ հանդիպումից մի դրվագ է ներկայացնում»:



Նման նյութեր