«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․
«Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը առաջարկում եմ դիտարկել սահմանադրականության ու ժողովրդավարության տեսանկյունից.
1. Իշխանության կրողը՝ ժողովուրդն է (մշտապես կրկնում էին այս իշխանությունները), ժողովուրդը 2018 թվականին կոնկրետ քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ կատարել էր ընտրություն, այսօր ժողովուրդը մասնակից չէ գործընթացին:
2. Ժողովրդավարական լեգիտիմությունը չի ճանաչում ֆորմալիզմ: Ֆորմալիզմը այն է, որ ձևական իմաստով ընտրվել է ավագանի, որը սակայն ընտրվելու պահին ներկայացվել է կոնկրետ քաղաքապետի անձի թեկնածուով և հենց այդ պայմանով՝ խնդրել է քվե: Առանց ժողովրդի մասնակցության այդ նույն անձն՝ այլևս քաղաքապետ չէ:
3. Փաստացի նույն ուժը քաղաքապետի թեկնածուով 2018 թվականին ստացել էր երևանցիների ընտրությանը մասնակցած 80% վստահություն, 2021 թվականին ակնհայտ ընտրախախտումների, վարչական ռեսուրսի չարաշահումների պայմաններում ստացել է Երևանցիների 40% վստահություն:
Լեգիտիմության կորուստը շատ պարզ վարժությամբ է բացահայտվում»: