Կառավարության «կերած-խմած» տոնածառը. hraparak.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կառավարության «կերած-խմած» տոնածառը. hraparak.am

Կառավարությունում շարունակվում են դրական փոփոխությունները: Բուֆետի անցքը լայնացնելուց հետո հայրենի կառավարությունը որոշել է նաև տոնական տրամադրություն հաղորդել կառավարության աշխատակազմին և այստեղ շաբաթը մեկ այցելող լրագրողներին, նույնիսկ իրենց քննադատողներին:

Այդ նպատակով նրանք առաջին հարկի մամուլի սրահի դիմաց մեծ, «չաղ» տոնածառ են տեղադրել, որը բավականին «կերած-խմած» տեսք ունի: Տպավորություն է, թե տոնածառը ևս ամբողջ տարին պարգևավճար է ստացել: Ամեն դեպքում գեղեցիկ է, ինչը ևս մեկ դրական փաստ է այս կառավարության աշխատանքում` բուֆետի անցքը լայնացնելուց հետո, իհարկե: