
Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի գրառումը․
«Հերթական մանիպուլյացիան. իսկ ո՞ւր էր Մարությանը նոյեմբերի 9-ին, երբ հարձակվեցին Արարատ Միրզոյանի վրա, ինչո՞ւ թիմի կողքին չէր:
Դե որովհետև նոյեմբերի 9-ին ԼՂ Մարտակերտի պաշտպանական շրջաններից մեկում էր:
Թիմակցի նկատմամբ մահափորձը օգտագործելը քաղաքական միավորներ շահելու համար այն կարմիր գիծն էր, որն անցնել չէր կարելի:
Բայց չէ ավագանու անդամ Արման Անտոնյանի դեմ մահափորձն էլ շահարկեցին՝ դրա պատասխանատվությունը փաթաթելով Մարությանի վզին»: