«Ադրբեջանը դիմել է Google-ին՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու համար»․ Անի Սամսոնյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանը դիմել է Google-ին՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու համար»․ Անի Սամսոնյան

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրել է.

«Ադրբեջանը դիմել է Google-ին Արցախի հայկական տեղանունները փոխելու համար, որոնք, ըստ իրենց սխալ են արտացոլված Google Maps-ում։

Չգիտեմ՝ որքանով է Հայաստանը լուրջ վերաբերում այս հարցերին, բայց սա տեղավորվում է նաև թվային դիվանագիտության հասկացողության շրջանակներում:

Մի օր Գուգլի քարտեզում կհայտնաբերենք, որ ոչ միայն ամբողջ Արցախը, այլև մեր մարզը, քաղաքը, բնակավայրը, գետը կամ լիճը ադրբեջանական տեղանուններով են, իսկ ժամանակի ընթացքում համացանցային մարդու համար դրանք կընկալվեն որպես ադրբեջանական տարածքի մաս:

ՀՀ Արցախի ինքնորոշման իրավունքի և ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցերը վաղուց դուրս են եկել զուտ դեմարկացիոն ընկալումներից և դրանով պետք է զբաղվել հետևողականորեն»:



Նման նյութեր