ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 24-ին դիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի մասնավորապես Խանջյան փողոցով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 50 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 5 դեպք, որոնց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։