
Դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկի պետին և անվտանգության աշխատակցին կաշառք տալու գործի նախաքննությունն ավարտվել է: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետին և անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին դատապարտյալների կողմից կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները պատիժ կրելու ընթացքում, արտոնություններ ստանալու նպատակով, մտերիմ հարաբերություններ են հաստատել և կաշառք տալու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել Քրեակատարողական հիմնարկի պետի և անվտանգության բաժնի աշխատակցի հետ: