Takprosto.cc կայքը գրում է, որ գոյություն ունեն մի շարք խորամանկություններ, որոնք կօգնեն ազատվել գորգերի վրա առաջացող հետքերից:
Եթե գորգի վրա հետքեր են հայտնվում, դրանք այլ կտորներով մի փորձեք մաքրել: Դա ավելի կվատացնի իրավիճակը, քանի որ կեղտոտված մակերեսն ավելի կմեծանա: Ավելի լավ է սպունգի միջոցով պարզապես թրջել այդ հատվածը:
Սափրվելու համար նախատեսված փրփուրը կարող է օգնել բոլոր տեսակի հետքերի դեպքում: Կեղտոտված հատվածին պարզապես մի փոքր փրփուր լցրեք և այդպես թողեք 3 րոպե, ապա թաց սպունգով մաքրեք այդ հատվածը:
Մաստակը գորգից հանելու համար կօգնի սովորական սառույցը:
Ակնամոմը գորգից հեռացնելու համար վերցրեք սպիտակ սրբիչ: Դրանով ծածկեք կեղտոտված հատվածը և արդուկեք: Մի քանի րոպե անց նույնը կրկնեք արդեն թղթի միջոցով:
Ջրածնի օքսիդը ձեզ կօգնի ազատվել արյան հետքերից:
Եթե ընտանի կենդանիներն են կեղտոտել գորգը, ապա ձեզ հավանաբար անհրաժեշտ կլինեն քիմիական միջոցներ:
Մնացորդները գորգից հեռացնելու համար խոզանակով մաքրեք գորգը: Այդ ընթացքում մնացորդները տեսանելի կդառնան, և դրանք կարող եք հեռացնել փոշեկուլի միջոցով:
Եթե գորգը կեղտոտվել է սուրճը թափելու արդյունքում, ապա սրբիչով նախ փորձեք չորացնել: Ապա խառնեք 1 ճաշի գդալ լվացքի հեղուկ, 1 ճաշի գդալ քացախ և 2 բաժակ տաք ջուր: Այդ միջոցով թրջեք հետքը և թողեք մի քանի րոպե: Դա չորացրեք չոր սրբիչով, և կրկնեք նույնը՝ մինչև հետքը չանհետանա:
Հոտերից ազատվելու լավագույն միջոցներից մեկը սոդան է: Գորգի վրա սոդա լցրեք և թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան այն փոշեկուլով հեռացրեք: