Դեկտեմբերի 23-24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Վերին Խոտանան գյուղում և Շիրակի մարզի Ամասիա գյուղում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։