Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ մաքրման ինտենսիվ, շարունակական աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում թեթև ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է, հայտնում է 1tv.ge-ն։
Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով՝ միայն ձնահոսքի պաշտպանության թունելներով։ Շարժումն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։