SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչաիկան վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։
Այդ օրը, ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Սարգիս Ա-ից, որը հայտնել է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 05։20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Կիևյան փողոցի 1/1 հասցեում գործող «Փաուեր ջիմ» սպորտկոմպլեքսի մուտքի դուռը, մտել ներս և այնտեղից գողացել դրամարկղը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամարկղում եղել է մոտ 600 հազար դրամ։